Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հին հարցեր, նոր դատ

Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց երկար տարիներ Իջեւանի բժշկական կենտրոնը տնօրինած, այժմ այդ ԲԿ-ի բժիշկ Հրաչյա Ներսիսյանի հայցով նախնական դատական նիստ։  Նա   դատարան է դիմել   ընդդեմ  «Իջեւանի  բժշկական կենտրոն»  ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն  Մարգարյանի՝ կարգապահական տույժը վերացնելու եւ արյան փոխարինիչներով  ապահովելուն  հարկադրելու պահանջի վերաբերյալ հայցով։ Վ Մարգարյանը  Հրաչյա Ներսիսյանին է  փոխարինել Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնում եւ Իջեւանի բժշկական կենտրոնը ղեկավարել է  2013-2015թվականներին։ 2019թ ապրիլի 22-ին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  որոշում է ընդունել մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում  նշանակելու մասին:  4 տարի առաջ՝ 2015թ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի  տարածքում գտնվող ավտոտնակների (այն սեփականության իրավունքով պատկանում է  Իջեւանի  ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ  բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը) էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի  հաշվին: Դա  բացահայտվել  է Իջեւանի ԲԿ-ում 2014թ.  կատարված աուդիտի արդյունքում: Վ. Մարգարյանը  չցանկանալով իր վրա վերցնել կատարվածի  պատասխանատվությունը՝ դիմել էր   իրավապահներին:  Հ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով: Իջեւանի ԲԿ-ի  տնօրեններ Հրաչյա Ներսիսյանի եւ Վազգեն Մարգարյանի նկատմամբ, ֆինանսատնտեսական խախտումների կատարելու կասկածանքով,  հարուցված քրեական գործերը   Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում մի քանի տարի առաջ   կարճվել են:

Հրապարակվել է։ 09:17 12/09/2019