Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հետախուզվում էր քրեական օրենսգրքի 3 հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 09.30-ին, Իջևանի Բլբուլյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Էդմոնդ Է.-ն, որը մայիսի 11-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հրապարակվել է։ 07:10 18/05/2020