Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գումարտակի եւ վաշտի հրամանատարները դատվում են


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  զինծառայողներ Սմբատ Թովմասյանի եւ Տիգրան Խաչատրյանի դատավարությունը։ Ըստ առաջադրված մեղադրանքի, Տավուշի մարզում տեղակայված՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գումարտակի հրամանատար Սմբատ Թովմասյանը 2019թ․ փետրվարի 25-ին նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանին է հանձնել իր վաշտին ամրակցված  «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, որի կապակցությամբ կատարել է նշված տրանսպորտային միջոցի հանձնում-ընդունում, որի ընթացքում ստուգել է այդ ավտոմեքենայի երկու բաքերում  պահվող վառելիքի  առկայությունը։ Պարզվել է, որ ըստ փաստաթղթերի ընդհանուր 250 լիտր վառելիքի փոխարեն բաքերում առկա է ընդհանուր 228 լիտր  բենզին, որից հետո հետագա խնդիրներից խուսափելու համար Սմբատ Թովմասյանը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող  տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ամրակցման եւ փոխանցման ակտում Տիգրան Խաչատրյանի հետ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։ Սմբատ Թովմասյանին եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»)։ Սույն գործով մեղադրանքը պաշտպանում է  Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։  Ս Թովմասյանի եւ Տ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հեռանալու մասին ստորագրությունը։

Հրապարակվել է։ 07:17 14/03/2020