Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գործ չի հարուցվել


Սեպտեմբերի 13-ին  Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն  է   գործել այդ գյուղի 21-ամյա բնակիչը։ Նրան  կախված վիճակում իրենց անասնագոմում գտել է մեծ եղբայրը։  Ինքնասպանություն գործածը  մի քանի ամիս առաջ էր պայմանագրային զինծառայող է դարձել, նա պաշտպանում էր Իջեւանի սահմանագոտին։ Ոստիկանության Իջեւանի բաժնից հայտնեցին, որ նրա ինքնասպանության առթիվ    քրեական գործ հարուցված չէ։ Քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը որոշվելու է դեպքից հետո 10-օրյա ժամկետում։

Հրապարակվել է։ 06:18 19/09/2019