Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանում ապօրինի ծառահատումները շարունակվում են

Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան թաղամասի հարակից տարածքից բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով։ Մեքենայում բարձած մոտ 2 խմ փայտանյութի վերաբերյալ նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ փայտանյութը հատել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի 1-ին պահաբաժնից՝ քամատապալ ծառերից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Հրապարակվել է։ 06:48 15/10/2019