Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 14-ին, ժամը 16.30-ին, Գայի փողոցի շենքերից մեկից բերման է ենթարկվել 36-ամյա Արտակ Բ.-ն:

Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Հրապարակվել է։ 11:24 15/05/2020