Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին Երևան քաղաքի Չոլաքյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Դիլիջանի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արծրուն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրապարակվել է։ 07:09 18/05/2020