Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դանակով հարվածել է ավագ լեյտենանտին


Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Տավուշում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության  զորամասերից մեկի 4 զինծառայողների դատավարությունը։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 15․30-ի սահմաններում զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում հայհոյանք է հասցրել նրան՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով նշված զորամասի պայմանագրային զինծառայող, 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 15․30-ի սահմաններում զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող  ավագ լեյտենանտ Հարություն Քալաշյանի հետ, որի ընթացքում  ծեծի  է  ենթարկել վերջինիս, ապա գրպանից հանելով գործարանային արտադրության ծալովի դանակ՝ դրանով հարվածել է Հարություն Քալաշյանի աջ գոտկային հատվածին։ Հարություն Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով նշված զորամասի հրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատարար, 2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 15․30-ի սահմաններում զորամասի շարահրապարակում չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան։ Լեւոն Սարգսյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով նշված զորամասի գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական,2018թ․ դեկտեմբերի 27-ին, ժամը 15․30-ի սահմաններում զորամասի շարահրապարակում զինվորական ծառայության պարտականություններրը կատարելու հետ  կապված չնչին առիթով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Կարեն Հակոբյանի  եւ Հովհաննես Պողոսյանի հետ, որի ընթացքում նախ բռնություն է գործադրել Կարեն Հակոբյանի նկատմամբ, ապա Հովհաննես Պողոսյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս դեմքին։ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, Հովհաննես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 358 հոդվածի 3-րդ մասի 2 եւ 3 կետերով, Հարություն Քալաշյանին՝ 358․1 հոդվածի 1-ին մասով, Լեւոն Սարգսյանին՝ 358․1 հոդվածի 3-րդ մասի 2 կետով։

Հրապարակվել է։ 06:54 20/03/2020