Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բագրատաշենի բնակչից խարդախությամբ հափշտակել է 6 անասուն

Մեզ  է դիմել  Բագրատաշեն գյուղի բնակիչ  Սուրիկ Սարգսյանը, ով հայտնել է , որ հուլիսի 4-ին Բագրատաշենում մի տղամարդ  խարդախությամբ հափշտակելէ  իր 6 խոշոր եղջերավոր անասունը։  Ծագումով Վրաստանի Շուլավերից․ Վանաձորում բնակվող, տարբեր անուններով հանդես եկած, բագրատաշենցիների մասին տեղեկություններ հավաքած, իր հանդեպ վստահություն ներշնչած  տղամարդը անասնատիրոջն   ասել է, որ անասունների   գումարը կվճարի Վանաձորում, ապա այլ պատրվակով  անասունները տեղափոխել է  Մասիսի գյուղերից մեկը։ Բագրատաշենցին  ուղեկցել է իր անասուներին։ Ի վ երջո  խարդախ տղամարդը Ս․ Սարգսյանին ասել է, որ գումարը  կվճարի բանկային քարտի միջոցով, բանկային քարտն էլ  Վանաձորի բազմաբնակարան շենքերից մեկի  պատշգամբից ցած է նետելու իր մայրը։ Այդ ասելով՝ նա անհետացել է Վանաձոր քաղաքում։ Սուրիկ Սարգսյանը Վանաձորում դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ։ Հաջողվել է Մասիսից  ետ վերադարձնել  խաբեությամբ հափշտակված անասուններից մեկը։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային  վարչությունից քրեական գործը  ուղարկել է  ՀՀ դատախազություն ,որպեսզի այնտեղից ուղարկվի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժին։  Խարդախություն  կատարած անձի ինքնությունը հայտնի է։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ անձը այլ խարդախություներ էլ  է  կատարել, այդ գործը կմիավորվի այլ քրեական գործի ։

Հրապարակվել է։ 06:07 01/08/2019