+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Արման Մանուկյանը երկաթե ձողով մուտք գործելով Իջեւանի քաղաքապետարանի ընդունարան՝ հայտարարել է․ «Ես եմ իջեւանի քաղաքապետը»

Երեկ՝  դեկտեմբերի 10-ին,  ժամը 9-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մանուկյանը  երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան եւ  մոտ կես ժամ  խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:  Նա հայտարարել է, որ ինքն է Իջեւանի քաղաքապետը։ Արմանը  կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ հարուցվել է քրեական գործ , Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ   1988թ. ծնված Արման Մանուկյանը Իջեւանի Անկախության փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ իրականացրել է բետոնապատման եւ մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Վարդան Ղալումյանը, հանդիսանալով Իջեւան համայնքի ղեկավար, իշխանության ներկայացուցիչ, ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձի` Արման Մանուկյանի նկատմամբ օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, իր իրավասության սահմաններում 2018թ. նոյեմբերի 29-ին վարչական վարույթ է հարուցել Ա. Մանուկյանի նկատմամբ եւ թիվ 100 կարգադրությամբ իր ենթակայության տակ գտնվող համապատասխան ծառայությանը հանձնարարել է կասեցնել ինքնակամ շինարարական աշխատանքները: Ա. Մանուկյանը, տեղյակ լինելով այդ կարգադրության մասին, 2018թ. նոյեմբերի 29-ին` ժամը 13:30-ի սահմանաներում, գնացել է Իջեւանի համայնքապետարան եւ համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի աշխատասենյակում, նրա վերոհիշյալ ծառայողական պարտականությունների հետ կապված, տվել է բռնություն գործադրելու սպառնալիք` ասելով, որ ինքը կկրակի եւ կսպանի` ցանկանալով այդկերպ նրան հարկադրել հրաժարվելու իր լիազորությունների իրականացումից:

Ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 37 հոդվածի 5-րդ կետով`Վարդան Ղալումյանը Իջեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնին կարգադրել է կասեցնել Ա. Մանուկյանի կողմից իրականացված ինքնակամ շինարարության աշխատանքները եւ ապահովել դրանց հետեւանքների վերացումը: Իջեւանի քաղաքապետարանը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին` քանդման աշխատանքների ընթացքում հասարակական կարգը պահպանելու համար: 2019թ. հուլիսի 9-ին Իջեւանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Իջեւանի կոմունալ ծառայության աշխատողները կատարել են ինքնակամ կառույցի քանդումը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2019թ. օգոստոսի 30-ին վճռել է Արման Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով:

 

Հրապարակվել է։ 11:10 11/12/2019