Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ապօրինի ծառահատում եւ սուտ մատնություն


Վանաձորի բնակիչ 1983թ ծնված  Աշոտ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչ, 1983թ ծնված  Կարեն Ասիրյանին ապօրինի ծառահատումներ կատարելու համար գումար վճարելու խոստում տալով, իսկ նույն համայնքի բնակիչ, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ  հոդվածով նախատեսված  հանցագործության համար քրեական պատասխանատվության տարիքի չհասած Էդգար Ասիրյանին խաբեությամբ՝ ծառահատման գործընթացն օրինական ներկայացնելով, կազմակերպել է  անտառային ֆոնդի տարածք  համարվող  «Հայանտառ» ՊՈԱԿ Սեւքարի անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումը եւ  Ն Ծաղկավան  համայնքի բնակիչ Արթուր Մխիթարյանի կողմից « ԳԱԶ 66»  մակնիշի ավտոմեքենայով ապօրինի ծառահատումից գոյացած փայտանյութը դուրս բերելը եւ տեղափոխելը։ Կարեն Ասիրյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վանաձորի բնակիչ Աշոտ Աթաբեկյանի կազմակերպմամբ Սեւքարի անտառտնտեսության տարածքում կատարել է ապօրինի ծառահատում։ Այնուհետեւ իր կողմից  կատարված ապօրինի ծառահատումների համար  քրեական պատասխանատվության չենթարկվելու համար, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, անձին մեղադրել է տեղի չունեցած հանցագործության կատարման մեջ՝ կատարելով սուտ մատնություն։ Աշոտ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով, 38-296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Կարեն Ասիրյանին՝  296 հոդվածի 3-րդ մասով, 296 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Հրապարակվել է։ 06:39 28/02/2020