Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Աֆղանցին որոշել էր ընկերոջ հետ սպանել իր հարազատ աղջկան

Ծնունդով Աֆղանստանից երկու տղամարդ, որոնք բնակվում են Անգլիայում, պլանավորել էին սպանել նրանցից մեկի աղջկան։ 54-ամյա Մոհամեդ Պատմանը եււ նրա ընկերը՝ 49-ամյա Դարյա Խան Սաֆին  որոշել էին սպանել Պատմանի աղջկան, ով պոռնոդերասանուհի է դարձել։  Աղջիկը 2017թ հուդայիզմ է ընդունել,  տեղափոխվելէ  Ավստրիա՝ ամուսնու մոտ, որտեղ մասնակցում է  նրա բիզնեսին՝   էրոտիկ լուսանկարների եւ պոռնոգրաֆիկ ֆիլմերի նկարահանմանը։ Աֆղանցի 2 տղամարդիկ որոշել էին ավտոմեքենայով մեկնել Սլովակիա, որտեղ գտնվում է աղջկա աշխատավայրը։ The Daily Mail թերթը հայտնում է, որ  նրանք ձերբակալվել են։ Նախատեսվող հանցագործության մասին անգլիացի ոստիկաններին տեղեկացրել են իրենց սլովակացի գործընկերները։ Երկու աֆղանցիներից յուրաքանչյուրը 6 երեխա  ունի, նրանք երկար ժամանակ ապրում են Անգլիայում։ Նրանց Անգլիայում կեցության  իրավունք է տրվել այն բանի համար, որ նրանք  Աֆղանստանում օգնել են անգլիացի զինծառայողներին ։ Այժմ  նրանց սպառնում է  Աֆղանստան արտաքսումը։

Հրապարակվել է։ 06:14 09/09/2019