Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

14-ամյա աղջկան Նոյեմբերյանի հիվանդանոց են տարել, նա գրեթե անգիտակից է եղել


Հուլիսի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 14-ամյա  աղջկան Նոյեմբերյանի հիվանդանոց են տարել, նա գրեթե անգիտակից է եղել:  «Սպուտնիկ Արմենիայի»  տեղեկություններով՝ գրեթե անգիտակից վիճակում Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել հենց Նոյեմբերյանում ապրող 14-ամյա մի աղջիկ։բժիշկներն ախտորոշել են նևրոտիկ ռեակցիա։ Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների՝ անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել տանը տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պապը հարվածել է թոռնուհուն, ինչի հետևանքով աղջիկը ուշագնաց է եղել։

«Տեսանկյուն»-Նոյեմբերյանի ԲԿ-ից տնօրեն Գարունիկ Ղուշչյանից  տեղեկացանք, որ աղջկան Նոյեմբերյանի ԲԿ-ում հետազոտել են, որից պարզվել է, որ աղջիկն  ուշագնաց չի եղել։ Երեխան գիշերը գտնվել է  Նոյեմբերյանի ԲԿ-ում, օգոստոսի 1-ին այնտեղից դուրս է գրվել։

Հրապարակվել է։ 16:55 01/08/2019