Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վթարի ենթարկված հետիոտնը Բերդի հիվանդանոցում մահացել է


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քրգործ է հարուցվել է երեկ՝ մայիսի 10-ին, «Բերդ» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Արայիկ Զաքարյանի մահվան փաստով։ Մայիսի 9-ին, ժամը 21։15-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մինաս Կարապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 CՏ 068 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցում վրաերթի էր ենթարկել Ա. Զաքարյանին։ Վերջինս էլ տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Ղազարյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Կարապետյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում։

Հրապարակվել է։ 06:30 11/05/2020