Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վիրավորին տեղափոխել են Երեւան

Սեպտեմբերի 6-ին  Տավուշի մարզի Բերդ համայնքի  մաս կազմող Արծվաբերդ գյուղում գործող ձեռնոցի գործարանի  աշխատակից, 2000թ․ Սամվել  Վիրաբյանն  ընկել է  գործարանի  վերելակի նկուղային հարկը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Երիտասարդը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնհատվել է որպես  ծանր: Բերդի բժշկական  կենտրոնի տնօրեն  Հմայակ Ադամյանը հայտնեց, որ Ս․ Վիրաբյանը իրենց մոտ է տեղափոխվել կոնքի ոսկորների բազմաբեկորային կոտրվածքներով, ձեռքի կոտրվածքով։  Նրան անհրաժեշտ բուժօգնություն է  ցույց տրվել, որից  հետո վիրավորը նույն  օրը   Բերդի ԲԿ-ի  մեքենայով տեղափոխվել է  Երեւանի «Էրեբունի» ԲԿ։

Հրապարակվել է։ 05:44 10/09/2019