Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տասը զինծառայող բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը քիչ առաջ գրել է Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։

Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։

 


Հրապարակվել է։ 07:31 15/07/2020