Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

 

Մայիսի 13-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ջրահեռացման համար նախատեսված փոսը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Հրապարակվել է։ 05:13 14/05/2020