Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«ՈՒԱԶ»-ի լուսանկարները, որով ադրբեջանցիները փորձել էին հատել սահմանը


Banak.info-ն հրապարակել է այն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը, որով ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ինՏավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

 

Հրապարակվել է։ 17:45 12/07/2020