Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել վիրավոր 2 զինծառայող

Հոկտեմբերի 2-ի լույս գիշերը  հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ  պայմանագրային զինծառայողի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր:  Նա Նոյեմբերյանի ԲԿ-ում  ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, հոկտեմբերի 2-ի  առավոտյան  տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 2-ի  ժամը 17-ի սահմաններում  վնասվածքներով  Նոյեմբերյանի ԲԿ են տեղափոխվել  Բաղանիսի բնակիչ Ալիկ Ասատրյանը եւ  Կողբի բնակիչ Սասուն Երկնափեշյանը։ Ա․ Ասատրյանը պայմանագրային զինծառայող է ։ Նոյեմբերյանի սարում  նրանք  տրակտորով վթար են ենթարկվել; ԲԿ-ից հայտնեցին, որ Ա․ Ասատրյանը՝  թոքի,  Ս․ Երկնափեշյանը բազկոսկրի վնասվածք ունի։

Հրապարակվել է։ 15:21 02/10/2019