+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լաստիվերում 28-ամյա երիտասարդը վնասել է ոտքը


Օգոստոսի 10-ին, ժամը 22:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մուշեղ Ա-ին (ծնված 1992 թ.) պատգարակով իջեցրել են  (մոտ 500 մետր) և մոտեցրել ավտոմեքենային վերջինս տեղափոխվել է Իջևանի ԲԿ:

 

Հրապարակվել է։ 10:20 11/08/2020