Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«ԿամԱԶ»-ը մեկ ժամ մնացել է թունելում, վառելիքի արտահոսք է եղել(Տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:21-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Արայիկ Հ.) դուրս է եկել թունելիցՓրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։


 

Հրապարակվել է։ 05:35 28/09/2019