Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ «Տանձուտ» հանդամասում


Մարտի 6-ին, ժամը 14:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 17:39-ին: «Տանձուտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ,
 ջերմահարվել՝ 70 սոճի :

Հրդեհաշիջմ
ան աշխատանքներին մասնակցել են թվով 10 փրկարար ծառայող և  «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 աշխատակից:



Հրապարակվել է։ 07:44 09/03/2020