Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Դիտավան գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 04:29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկՊարզվել է, որ այրվում են 1-ին փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկը՝ ամբողջությամբ և տանիքը (մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 08:12-ին:

Հրապարակվել է։ 10:35 05/11/2019