Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ Բերդ քաղաքում, այրվել է ննջասենյակի փայտյա առաստաղը


Հոկտեմբերի 13-ին, ժամը 20:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող երկհարկանի տներից մեկում. ներսում մարդիկ կան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ այրվում է Մանուկյան փողոցի տներից մեկի առաստաղը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:54-ին:

Այրվել է ննջասենյակի փայտյա առաստաղը՝ մոտ 4 քմ:

Հրապարակվել է։ 07:05 15/10/2019