Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան


Մայիսի 20-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:38-ին: Այրվել է «GAZ Sadko» մակնիշի ավտոմեքենայի թափքը՝ ամբողջությամբ և բեռնա­խցիկը՝ մասամբ:

 

<<Տեսանկյուն>>- Կոթի գյուղի ոլորոններում այրվել է սարերում գտնվող  ամառանոց մեկնող ավտոմեքենան, որի մեջ տնային գույք է եղել: Ավտոմեքենան պատկանում է  Կոթիի բնակչին։

 

Հրապարակվել է։ 08:16 20/05/2020