Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Հուլիսի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հրապարակվել է։ 10:38 22/07/2019