Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ



 

Մարտի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆրեկ Լայնեռ» բեռնատարի. «Մերսեդեսի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 19.10-ին, «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նորաշեն-Արծվաբերդ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախել ճամփեզրի պատին. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 20.55-ին, Իջեւան-Բերդ ճանապարհի 36-րդ կմ-ին «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 67-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

Հրապարակվել է։ 08:54 12/03/2020