Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդավան գյուղում գտնվող պոմպակայանի տանիքն այրվել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ այրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող գինու գործարանի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքը (մոտ 12 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:51-ին: Մասամբ այրվել է պոմպակայանի տանիքը (մոտ 7 քմ):

 

Հրապարակվել է։ 18:23 11/09/2019