Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Զորականի դպրոցում խաղաղ չէ

 

Տավուշի  մարզպետ Հայկ Չոբանյանը փետրվարի 20-ին որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել  «Զորականի միջնակարգ դպրոց»   ՊՈԱԿ-ի տնօրեն Սիլվա Խոջայանի  2020թ հունվարի 31-ի թիվ 538, 2020թ  հունվարի 14-ի թիվ 529 եւ 2019 դեկտեմբերի 19-ի թիվ   527 հրամանները։ Նույն որոշմամբ մարզպետը հանձնարարել է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին 3-օրյա ժամկետում այդ որոշման պատճեները տրամադրել Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենին եւ Արեւիկ Բաղիրյանին։ Սիլվա Խոջայանի դիմումի հիման վրա , մարզպետ Հայկ Չոբանյանի որոշումով 2020թ փետրվարի 7-ից Սիլվա Խոջայանն ազատվել է Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից։ Մարզպետ Հ Չոբանյանի փետրվարի 7-ի  մեկ այլ որոշմամբ  Հայկ Ազարյանը նշանակվել է Զորականի միջնակարգ դպրոցի  տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՝ մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը  եւ աշխատանքային պայմանագիր կնքելը։ Փետրվարի 25-ին Սիլվա Խոջայանը հայտնեց, որ  չնայած  Տավուշի մարզպետը չեղյալ է համարել Արեւիկ Բաղիրյանին իր հայտարարած նկատողությունների, նրան աշխատանքից ազատելու իր հրամանները, սակայն Արեւիկն այժմ  չի կարողանում դասեր վարել, քանի որ դպրոցի աշակերտները նրա դասերին չեն  մասնակցում։ Սիլվա Խոջայանը հայտնեց, որ  դպրոցի ուսուցիչների  եւ Արեւիկի հարաբերությունները վատ են։ Ս Խոջայանն  ասաց, որ ինքը այժմ որպես ուսուցչուհի աշխատում է  Զորականի դպրոցում, առաջիկայում կայանալու է  Զորականի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, ինքը  զորականցիների ցանկությամբ ու պահանջով  մասնակցելու է այդ մրցույթին։

Հրապարակվել է։ 07:32 29/02/2020