Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի թիմի հաղթանակը Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում

IQ Center Global Education-ի նախաձեռնած եւ   կազմակերպած  Մենթալ  թվաբանության միջազգային օլիմպիադայի ընթացքում,  հոկտեմբերի 12-ին Երեւանում    նոյեմբերյանցի երեխաները մեծ  հաջողության են հասել։ 

 500 -ից   ավելի մասնակից երեխաների ,որոնցից 120-ը արտերկրից էին,  մասնակցությամբ կայացած մ րցույթում,  «IQ Նոյեմբերյան»  ուսումնական կենտրոնի(կենտրոնի տնօրեն՝ Կարեն Նազարյան ) 4 սաներից  2-ը գրավել  են  2-րդ, 3-րդ տեղերը, Աշոտ Աբովյանը գրավել է  1-ին տեղը, իսկ  Սոնա Խաչիկյանը  ստացել է «Սուպերչեմպիոն»   մրցանակ։  Ընդամենը 4 ամիս  գործող  «IQ Նոյեմբերյան»  կենտրոնի հաղթանակը միջազգային  օլիմպիադայում շատ տպավորիչ է։

Լուսանկարներում՝ «IQ Նոյեմբերյան»  ուսումնական կենտրոնի սաները եւ օլիմպիադայի  1-ին մրցանակակիր Աշոտ Աբովյանը։

Հրապարակվել է։ 06:22 14/10/2019