Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՄԵԿ ԱՄՍԻՑ ԿՍԿՍՎԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը հայտնում է, որ  2015թ-ից Նոյեմբերյանում գործում է «ՊԱՊՈՆՑ ՏՈՒՆ» սոցիալ-կրթական կենտրոնը, ուր հաճախում է 110 երեխա։

Կոնտրոնում գործում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, ազգային ու եկեղեցական երգի, անգլերենի դասընթացներ։ Դասընթացներ են կազմակերպվում նաև երեխաների ծնողների համար։

Կենտրոնում գործում է նաև Ռաֆֆի և Սիլվա Ջիկերյան կիրակնօրյա, ինչպես նաև Տիգրան և Վալանթինա Մանկասարյանների անվան դպրոցները։

Կենտրոնը գործում է 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանի Հանրապետությունում ղեկավարում է ավելի քան 100 միլիարդ դրամ կենսաթոշակային միջոցներ, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում 40.000 եվրո է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմին` Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման համար:

Այսօր Նոյեմբերյանում կնքվեց համաձայնագիր «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» Ընկերության և Տավուշի թեմի միջև։

«Շնորհիվ «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» Ընկերության ֆինանսավորման և Ընկերության դիտորդ խորհրդի նախագահ պարոն Էռնստ Լյուդվիգ Դրայսի ջանքերի՝ մենք Նոյեմբերյանում կկառուցենք հիանալի կենտրոն՝ Տավուշ աշխարհի մեր երեխաների համար, որոնք ապրում են առավել խոցելի պայմաններում: Բարձր եմ գնահատում պարոն Դրայսի նվիրվածությունը և ջանքերը` Հայաստանի և Գերմանիայի միջև կրոնական, կրթական, գիտական և մշակութային ուժեղ կապեր հաստատելու համար»։- ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

Հրապարակվել է։ 07:16 10/10/2019