Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է


Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նախատեսված էր  2020թ ապրիլի 14-ին, սակայն կորոնավիրուսի հետեւանքով արտակարգ դրության պատճառով այն չի  կայացել։ Զորականի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի  Արեւիկ Բաղիրյանը, ով  դպրոցի տնօրենի հավակնորդ է, հայտնեց, որ Զորականի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Պողոսյանը  դպրոց չի ներկայանում եւ իրենից չի ընդունում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դպրոցի զարգացման իր ծրագիրը։  Խնդրի վերաբերյալ զրույց ունեցանք Տավուշի մարզպետարանի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար  Մանե Ղազումյանի   հետ, ով  հայտնեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շրջաբերականի մասին։ Շրջաբերականում  նշված է՝բոլոր այն  հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնց համար  մինչև սույն թվականի մարտի 17-ը հայտարարվել է  տնօրենի թափուր տեղի մրցույթ և հավակնորդների դիմումների ընդունելության  գործընթացը դադարեցվել էր սույն թվականի մարտի17-ից, սույն թվականի մայիսի 26-ից կվերսկսվեն  հավակնորդների դիմումների ընդունելության գործընթացը ՝ պահպանելով  կարգով սահմանված 30-օրյա ժամկետը: Դա վերաբերում է նաեւ Զորականի դպրոցի տնօրենի ընտրությանը։ ՄՂազումյանը հայտնեց, որ հետաձգված մրցույթների փաստաթղթերի ընդունման ժամկետների, մրցույթների օրերի  մասին  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում կլինեն հայտարարություններ։


Հրապարակվել է։ 06:22 23/05/2020