Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորհրդակցություն Դիլիջանի համայնքապետարանում՝ մանկապարտեզների վերաբացման հարցի վերաբերյալ


Դիլիջանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/,  հայտնում է, որ  մայիսի 19-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացած խորհրդակցության  օրակարգում  համավարակի պայմաններում  մանկապարտեզների վերաբացման հնարավորությունների հարցերն էին:

Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը մանկապարտեզների տնօրենների հետ քննարկեցին պարետատան կողմից վերաբացման թույլտվությունից հետո  նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Համայնքային ենթակայության  8 մանկապարտեզներից` համաձայն հաճախելիության վերաբերյալ ծնողների հայտնած ցանկության, առայժմ  կգործեն 2-ը՝ թիվ 1 և թիվ 4 մանկապարտեզները:

 Համայնքի ղեկավարը նաև տեղեկացեց,  որ թիվ 3 և թիվ 6 մանկապարտեզներում շուտով կսկսվեն սուբվենցիոն ծրագրով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները, ոըը  հնարավոր չէ համատեղել մանկապարտեզների նորմալ գործունեության  հետ:

Կրկին հիշեցվեց պարետատան պահանջները խստագույնս պահպանելու անհրաժեշտությունը: 

Պարզաբանվեցին նաև հարկադիր պարապուրդի դեպքում աշխատակիցների վարձատրության վերաբերյալ հարցերը:

 

Հրապարակվել է։ 07:52 21/05/2020