Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցի Դավիթ Խաչատրյանը ՝ ՀՀ Ոստիկանության ակադեմիայի «Տարվա լավագույն սովորող»

 

Դավիթ Խաչատրյանը  Իջևանի ավագ դպրոցում սովորելու   տարիներին   ճանաչվել  է որպես կարգապահ, խելացի    սովորող,   աչքի  է ընկել  իր  մարդկային  բարձր  հատկանիշներով: Դավթի ստեղծագործ  մտքի  շնորհիվ իրականացվեց դրամաշնորհային  ծրագիր՝ « Ճանաչիր  քո  մարզը»Նա    ավագ  դպրոցը  գերազանց առաջադիմությամբ  է  ավարտել,   այսօր  ճանաչվել   է  ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի   ակադեմիայի «Տարվա լավագույն սովորող»;  

 Հպարտ  ենք   ու ոգեւորվում   ենք  մեր   աշակերտների հաջողություններով: Շնորհավորում  ենք   Դավթին  լավագույն ուսանողի  բարձր  կոչումը  վաստակելու կապակցությամբ,   ցանկանում  ենք, որ նա  այսուհետ էլ  արժանապատվությամբ կրի  հայրենիքին  պիտանի մարդու  եւ   հպարտ քաղաքացու կոչումը։

Progress  NGO նախագահ Գեղեցիկ Գուլակյան

Լուսանկարում-Իջեւանի ավագ դպրոցում  «Վերջին զանգի» արարողության  «Վերջին դասի» ժամանակ, աջից երկրորդը՝ Դավիթ Խաչատրյան։

 

 

Հրապարակվել է։ 16:49 07/10/2019