Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Hetq.am․ «Ազգային Ժողովի գիտության, կրթության հանձնաժողովը նախաձեռնում է Տավուշի սահմանամերձ համայնքներում քննարկումներ կանցկացնի»

Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կրթության վերաբերյալ աշխատանքային հանդիպումներ: Այս մասին այսօր հրավիրված հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

«Առաջիկայում աշխատանքային քննարկումների շարք ենք սկսելու Տավուշում: Տեղանքը ևս պատահական չէ ընտրված, այդ կերպ փորձելու ենք վերհանել սահմանամերձ, սահմանապահ շրջաններում առկա ոչ միայն միջին մասնագիտական կրթության ուսուցման ոլորտի, այլ առհասարակ կրթության ոլորտում առկա բոլոր խնդիրները»,- ասաց Հայրապետյանը: Այդ մասին հայտնում է Hetq.amպարբերականը:

Հրապարակվել է։ 06:37 26/09/2019