Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հայկ Մարտիրոսյան. «Նման յուրաքանչյուր կադրի հեռանալն անդառնալի հարված է իրենց փոշիացող հեղինակությանը»


Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սմբատ Գոգյանին անձամբ չեմ ճանաչում և երբևէ չեմ շփվել: Որպես մարդ չգիտեմ՝ ինչպիսի անձ է: Բայց որպես պետական պաշտոնյա` արդյունավետ, որակյալ և սկզբունքային էր իր աշխատանքում և հենց այդ պատճառով էլ դարձավ հերթական պաշտոնյան, որ հեռացավ խայտառակ վատ վիճակում գտնվող համակարգից:

Եթե իր կոնֆլիկտն արտահայտեր վարչապետի հետ բախմամբ, անկասկած է, որ վերջինս նրան նույնպես պիտակավորելու էր որպես «ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ», «նեղացյալ» կամ իրենց մակարդակին հարիր վուլգար զազրախոսությամբ` «աբիժնիկ» և կամ «ոլորտը քանդած մեկը»: Գուցեև դա դեռ առջևում է:

Բայց դա չէ ամենակարևորն այս պատմության մեջ: Կարևորն այն է, որ հերթական որակյալ և սկզբունքային պաշտոնյան է դուրս մղվում իշխանությունից, իսկ ապիկար անչափահասների խմբակը շարունակում է չգիտակցել, որ նման յուրաքանչյուր կադրի հեռանալն ուղղակի անդառնալի հարված է իրենց արդեն փոշիացող հեղինակությանը:

Ֆեյքերի բյուջեավարձ բանակները կհիմարացնեն հիմարության հակված մի փոքր խումբ մարդկանց միայն, բայց անգամ դրա ազդեցությունն այդ խմբերի վրա չի կարող երկար լինել, որովհետև ժողովուրդն իր ամբողջության մեջ իմաստուն է»:

 


Հրապարակվել է։ 06:58 15/05/2020