Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հակամարտություն Դեբեդավանի մանկապարտեզի շուրջ


Օգոստոսի 14-ին Այրում համայնքի մաս կազմող, Վրաստանին սահմանակից  Դեբեդավան գյուղում հանրային քննարկում  է անցկացվել  վերջերս վերաբացված մանկապարտեզի գործունեության վերաբերյալ։  Քննարկմանը մասնակցել են Այրումի համայնքապետարանի, ավագանու անդամներ, Դեբեդավանի մանկապարտեզի աշխատակիցներ, մանկապարտեզի ծնողների սաներ, գյուղի բնակիչներ։ Դեբեդավանի մանկապարտեզ է հաճախում 29 երեխա, գյուղում նախադպրոցական կրթության պահանջ ունեցող մանուկների թիվն ավելի մեծ է։  2016թվականից խոշորացված Այրում համայնքի ավագանու անդամ  Վահան Հովհաննիսյանը  բազմիցս Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին հայտարարել է, որ  Դեբեդավանի մանակապարտեզը գործում է  ՀՀ պարետի որոշումների կոպտագույն խախտումներով։  Դեբեդավանի մանկապարտեզի շենքի նորոգումը  նախաձեռնած, նոյեմբերյանցի լրագրող, «Վերածնված համայնքներ» ՀԿ  նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը հայտնեց, որ  մանկապարտեզը գործում է պահանջվող սանիտարահիգիենիկ կանոններին համապատասխան, այնտեղ  մշտապես ջերաչափում է կատարվում, աշխատակիցները ալկոգելով  մաքրում են ձեռքերը, պարբերաբար իրականացվում  է  տարածքի ախտահանում եւ այլն։ ՍՄարտիրոսյանն ասաց, որ Այրում համայնքի  ավագանու անդամ Վահան Հովհաննիսյանը մանկապարտեզի  գործունեությանը խոչընդոտում է  անձնական նպատակներով, նախկինում  Դեբեդավանի  մանկապարտեզի տնօրենը եղել է   Վահանի զոքանչը՝ Մառլենա Բաբայանը, այժմ Դեբեդավանի մանկապարտեզը տնօրեն չունի, այն հանդիսանում է  Արճիսի մանկապարտեզի մասնաճյուղ, այդ  պատճառով  ավագանու անդամը դեմ է դուրս եկել մանկապարտեզի գործունեությանը։ Ս Մարտիրոսյանը հայտնեց, որ  Բագրատաշենի բնակիչ Վահան Հովհաննիսյանը տարիներ շարունակ  որպես չրերի արտադրամաս իր մի քանի ընկերների հետ վարձակալել  է Բագրատաշեն գյուղի մանկապարտեզին պատկանող տարածքը, չրերի արտադրամասը չի գործում, սակայն Վ Հովհաննիսյանը չի ազատում  տարածքը, որի վարձակալության ժամկետը  վաղուց լրացել է։  Ս Մարտիրոսյանը հայտնեց, որ Վահան Հովհաննիսյանը  անձնական  նկրտումներով փորձում է խոչընդոտել ԱԺ պատգամավոր  Սարգիս Ալեքսանյանի, իր՝ որպես մանկապարտեզի սննդի վերահսկողության ծրագրի ղեկավարի, բուժքրոջ օրինական մուտքը Դեբեդավանի  մանկապարտեզ։  Դեբեդավանում  կայացած  հանրային քննարկման  մասնակիցները   կողմ են արտահայտվել մանկապարտեզի գործունեությունը  շարունակելուն։ Ս Մարտիրոսյանը հայտնեց, որ  ինքը՝ որպես Այրում համայնքում ներդրումային ծրագրերի ղեկավարանվստահություն է հայտնում ավագանու անդամի նկատմամբ  եւ պահանջում նրա  լիազորությունների դադարեցում, քանի որ դրանք կիրառվում են  համայնքում ներդրումային ծրագրերը  կաթվածահար անելու համար եւ  ինքը  սահմանված կարգով դիմելուէ  ԱԱԾ  եւ  ՀՀ ոստիկանություն, պահանջելով Վ Հովհաննիսյանին օրենքով պատասխանատվության  ենթարկելու՝ Այրում համայնքում բարեգործական, ներդրումային  ծրագրերին եւ ներդնող կազմակերպություներին խոչընդոտելու եւ  այլ անօրինական գործունեության համար։

 

Ս, Մարտիրոսյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից, այն արվելէ կորոնավիրուսի համավարակից առաջ։

Հրապարակվել է։ 10:26 18/08/2020