Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դրես կոդ՝ Տավուշի դպրոցներոմ

Տավուշի մարզի  հանրակրթական դպրոցների տնօրենները հղում անելով դպրոցների ներքին կարգապահական կանոններին , այդ առթիվ դպրոցների ծնողական եւ մանկավարժական խորհուրդների որոշումներին՝ դպրոցներում  հագուստի եւ սանրվածքի յուրատեսակ  կոդեքս  են սահմանել։ Դպրոց հաճախող տղաներին, այդ թվում՝ ցածր  դասարաններ հաճախողներին արգելում  են  երկար մազերով կամ յուրատեսակ սանրվածքով, մազերի օրիգինալ կտրվածքով դպրոց հաճախել։ Բարձր դասարանցի տղաներին նույնպես արգելվում է երկար մազերով կամ  չսափրված վիճակում  դասերի հաճախել։ Մինչդեռ 11- 12-րդ դասարանցի, 17-18 տարեկան  տղաներից  ոմանք  ուզում են ընդօրինակել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ մյուս պաշտոնյաների, նրանց   նման փոքր մորուք ունենալ։ Դպրոցի աղջիկներին դպրոցների տնօրենները, դասղեկները  արգելում են կարճ  կիսաշրջազգետներով , ծակոտկեն ջինսերով դպրոց հաճախել, հորդորում են քանի դեդռ տաք եղանակ է, կիսաշրջազգեստ կրել։  Դպրոցներում  սահմանված այս արգելքները հարուցել են  բազմաթիվ աշակերտների, որոշ ծնողների դժգոհությունը։

Հրապարակվել է։ 05:42 10/09/2019