Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բուհ ընդունված տղաները քիչ են


Համացանցում  հրապարակվել  են  Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ   առաջին հայտով ընդունված  դիմորդների ցուցակները,  առաջին հայտով  ընդունվել  է 198 դիմորդ, հետագայում  բուհ ընդունվածների  թիվը կավելանա։ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ  Իջեւանի մասնաճյուղ ընդունված  14 դիմորդներից  4-ն  էտղա, «Հոգեբանություն» մասնագիտությամբ,վճարովի ուսուցմամբ 11 ընդունվածների մեջ տղա չկա, «Ֆրանսերեն լեզու  եւ գրականություն» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ  ընդունված 2 դիմորդն էլ աղջիկներ  են, «Անգլերեն լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ , վճարովի ուսուցմամբ 19 ընդունվածներից  մեկն  է  տղա, «Ռուսաց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ  4 ընդունվածները աղջիկներ են, «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ  15 ընդունվածների մեջ տղա չկա, «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» մասնագիտությամբ , վճարովի ուսուցմամբ  18 ընդունվածների մեջ նույնպես  տղա չկա, «Պատմություն» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ 11 ընդունվածներից  5-ը տղա է, « Ֆինանսներ» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ 29 ընդունվածներից 10-ը  տղաներ են, «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, վճարովի ուսուցմամբ, 19 ընդունվածներից 9-ը տղաներ են։ Տղաների եւ աղջիկների քանակի  հարաբերակցության նման պատկեր է նաեւ նշված մասնագիտություններով անվճար ուսուցմամբ  ընդունվածների պարագայում։  ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը  հիմնականում պատրաստում  է մանկավարժական կադրեր,   հանրակրթական դպրոցների ուսուցիչների ցածր աշխատավարձը  չի հրապուրում տղաներին, որպեսզի  բուհ ընդունվելով՝  հետագայում մանկավարժ  դառնան։ Այդ պատճառով  Տավուշի մարզի դպրոցներում  քիչ են երիտասարդ տղամարդ ուսուցիչները, ինչը  բացասաբար է  անդրադառնում տղա աշակերտներին  տղամարդ դաստիարակելու գործին։

Հրապարակվել է։ 13:46 24/07/2020