Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այս ամենաթողությունը հետո Ձեր բոլորի դռներն է թակելու, լավ իմացեք: ՈՒՇՔԻ ԵԿԵՔ....


Նոյեմբերյան քաղաքից բազմափորձ մանկավարժ Արմինե Վարղամյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել է « Սեպտեմբերի 15-ին դպրոց հաճախելու անհեթեթ խայտառակ կանոններից հետո այսօր շրջանառության մեջ է մտել ևս մի անամոթ փաստաթուղթ:

«Կ Ա Ր Գ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» Այնպիսի տպավորություն է, որ Քայլական նախարարը և նրա թիմակիցները անում են ամեն ինչ վերջնականորեն կրթությունը հիմնահատակ ավերելու համար: Եվ այսպես այս փաստաթուղթը դրված է քննարկմա և ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին:

Հարց

-Պարոն նախարարը տեղյա՞կ է արդյոք , որ աշխատանքային օրենսգրքով արդեն շատ վաղուց կա կարգ մարդկանց աշխատանքից ազատելու կամ կրճատելու համար: Դա բոլորը գիտեն ,որ նախապես 2 ամիս առաջ մարդուն ներկայացնում են այդ որոշման , կամ սպասվող վտանգի մասին: Առաջարկում են համազոր այլ աշխատանք , իսկ անհնարինության դեպքում գոնե հնարավորություն ընձեռնում, որ քաղաքացին կարողանա նոր աշխատանք փնտրել: Ինչո՞վ է ԿԳՄՍ նախարարը բացատրում այս անօրինական փաստաթղթային դրույթների հապճեպ քննարկումը և իրականցումը: Դեռ չեմ ասում հարցի բարոյական կողմի մասին, դեռ քննարկում եմ այն իրավական հիմքի առկայության տեսակետից: Արդյոք դուք ունեք դրա իրավունքը։

-հաջորդը, գրում եք՝ «հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի միասնական մոտեցում»

- ուզում եմ հասկանալ ինչպե՞ս։  Մենք ունենք սահմանամերձ դպրոցներ, թերի կոմպլեկտավորված դասարաններ, ինչպե՞ս կարող եք միասնական մոտեցում ցուցաբերել սահմանամերձ դպրոցի և ասենք Երևան քաղաքի 1000-ից ավել աշակերտ ունեցող դպրոցների նկատմամբ։ Ավելի լավ չէ միանգամից սահմանները դատարկեք․․․

-Շատ գեղեցիկ շարադրել եք՝ «հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար։»

-Ուրեմն Ձեր կարծիքով բնականոն գործունեության համար հարմար չեք գտնում , որ կազմակերպչական գծով փոխտնօրենի և ուսմասվարի հաստիքները լինեն, և դրանք պետք է կրճատվեն։ Ներեցեք, դրանք դպրոցի Ձեր ասած բնակականոն գործունեությունը առաջինը ապահովողներն են: Լավ չէ , որ մոռացել եք  Ձեր մանկությունը և շատ վատ է, որ էլ դպրոց չեք մտել , որ տեսնեք այդ հաստիքների անհրաժեշտությունը...

- հաջորդ պահը, նշել եք՝

«Փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով»

0,5 հաստիքային միավոր` մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

0,75 հաստիքային միավոր` 12-ից մինչև 24 դասարանների տարեկան միջին թվի դեպքում,

1 հաստիքային միավոր` 24 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում

- Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ տարամաբանությամբ եք սահմանել 24 և ավելի դասարանների տարեկան միջին թիվըԼ Ուրեմն դուք գտնում եք որ 24 -ց հետո նունն է և 30 դասարան ուեցող հաստատության համար, և 40 դասարան ունեցող հաստատության և 50 դասարան ունեցող հաստատության համար։ Ո՞նց կարելի է դա հաշվի չառնել։ Չէ որ ըստ Ձեր գրածի տրամաբանության 36 դաարան ունեցող դպրոցը արդեն նախատեսում է այս հաստիքի 1,5 դրույք և այս տրամաբանությամբ հաստիքների անհրաժեշտություն: Սա պարզ է նույնիսկ ամենաթույլ աշակերտին: Ինչո՞վ եք բացատրում ձեր մոտեցումը, նույնը վերաբերվում է ՄԿԱ փոխտնօրեններին։

Մեկ ուրիշ բանի մասին էլ եմ ուզում խոսել, -գրել եք

- Տնօրենի վարձատրությունը«քաղաքացիական ծառայություն ղեկավար պաշտոնների 5-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք։

- Փոխտնօրենների վարձատրությունը«քաղաքացիական ծառայություն մասնագիտական պաշտոնների 3-րդ խմբի աշխատավարձի 1-ին մակարդակին համարժեք»։ Ուզում եմ հասկանալ , հնարավո՞ր չէ հստակ գումար գրել , թե մարդիկ պետք է հիմա էլ սովորե՞ն «Քաղծառայողի վարձատրության մասին օրենքը» և հասկանան՝ ինչ գործակիցներ են աշխատելու։ Չեմ կարծում , որ դա էլ է մանկավարժի պարտականության մեջ մտնում... Ինչպես բոլոր Ձեր ընդունած փաստաթղթերը , այս մեկն էլ չի փայլում ոչ բովանդակությամբ, ոչ իրավական լինելով.... վերը նշված երկու հաստիքից առավել շատ կարևորել եք հետևյալները

«Տեսուչ»՝ կադրերի գծով- ուրեմն տնօրենը կադրեր ընտրել չգիտի, կամ մրցույթի հատարարություններ տալու համար անպայման անհրաժեշտ է այս նոր հաստիքը , իսկ փոխտնօրենները Ձեր կարծիքով պետք չե՞ն։

Մնացած հաստիքների մասին չեմ ուզում խոսել , որպեսզի այլ մեկնաբանություններ չլիներ , թե ինչու եմ ասում լաբորանտի մասին , վարորդի մասին 4 պահակների մասին և այլն...

Վերջում առաջարկել եք հաշվապահական հաշվարկների ձևեր , որոնք ցանկացած դպրոցի հաշվապահի համար կես ժամվա գործ է ծանոթանալ ու իրականացնել : Իսկ գուցե հաշվարկեք , թե միջին հաշվով Ձեր առաջարկած փաստաթղթի արդյունքում ՀՀ-ում քանի՞ ընտանիքի մանկավարժ կարող է կրճատվել: ՀՀ-ում կան 1374 պետական դպրոցներ: Չեմ ասի մասնավորների մասին: Սա , հաստատապես նախատեսում է այսքան հաստիք ուսումնական գծով փոխտնօրենի և նույնքան էլ դաստիարակչական գծով փոխտնօրենի: Ընդհանուր թիվը՝ 2748: Ես պարզապես անտեսում եմ 248-ը , կլորացնում եմ, ու ուզում եմ հարցնել. «Բարոյական եք համարում արդյոք 2500 թվով մարդկանց կրճատումը և ուր են գնալու այդ կրճատված հաստիքների հաշվին տնտեսված գումարները։  Դուք համոզված եք , որ նախարարի գործունեությունը քանդելը, կրճատելը ավերե՞լն է։ Ո՞վ է այդքան Ձեզ իրավունք տվել։  Ես կպատասխանեմ.... Հենց Իրենք, ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ: Բայց լավ իմացեք , հարգելի գործընկերներ, ոչ ոք ապահովագրված չէ: Այս ամենաթողությունը հետո Ձեր բոլորի դռներն է թակելու, լավ իմացեք: ՈՒՇՔԻ ԵԿԵՔ.... »։


Արմինե Վարղամյանի լուսանկարը՝  Ֆեյսբուքի իր էջից

 

Հրապարակվել է։ 10:42 20/08/2020