Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ԱՅՐՈՒՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆ ՍՏԱՑԱՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

 

Այրումի համայնքապետարանի ինտերնետային կայքը` http://www.ayrumcity.am/, հայտնում է, որ օրերս  <<ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ>> բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ և Այրում համայնքի միջոցներով հիմնովին վերանորոգված   մանկապարտեզը ստացավ գույքի վերջնական խմբաքանակը FCN /Focus on Children Now/ բարեգործական հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի  կողմից:

 Խորին շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին և բարեգործներին ովքեր սատար կանգնեցին, իրենց մասնակցությունն ու ներդրումներն ուղղեցին հանուն մեր երկրի մատաղ սերնդի դաստիարակման  ու նախակրթական գործին:

Վերջապես Այրում քաղաքի նախադպրոցական քաղաքացիները կհաճախեն բարեկարգ, լուսավոր և հարմարավետ կրթօճախ: 

Շնորհակալություն բոլոր վարպետներին, բանվորներին, մաքրուհիներին  ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին  այս հայրենանվեր գործում:

 

Հրապարակվել է։ 18:28 23/03/2020