Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այրում համայնքի ավագանու անդամ․ «Ես երբեւէ Դեբեդավանի մանկապարտեզը փակելու մտադրություն չեմ ունեցել»

 

Մեր կայքում հրապարակում է եղել , որտեղ Այրում համայնքում ներդրումային  ծրագրեր  իրականացրած , Դեբեդավան գյուղի  մանկապարտեզի  շենքի  վերանորոգումը  նախաձեռնած Սուսաննա Մարտիրոսյանը անդրադարձել է  Այրում համայնքի ավագանու անդամ Վաան Հովհաննեսյանի գործողություններին։  Ավագանու անդամի անունը  գրվում է Վաան, ոչ թե՝ Վահան։

Վ Հովհաննեսյանը «Տեսանկյունին»  հայտնեց, որ  իր  վերաբերյալ կայքում հրապարակված  պնդումները իրականությանը չեն համապատասխանում ։ Նա ասաց,որ իրեն են դիմել Դեբեդավանի բնակիչներ, ովքեր  մտահոգություն են հայտնել, որ Հայաստանում տիրող   կորոնավիրուսի համավարակի պայմաններում Դեբեդավանի մանկապարտեզում կողմնակի անձինք են լինում, ինքն այդ կապակցությամբ բանավոր  դիմել  է Այրում  համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանին, ով  ավագանու անդամին գրավոր հայտնել է, որ  թերությունները կվերացվեն։ Վ Հովհաննեսյանն ասաց, որ ինքը երբեւէ   Դեբեդավանի մանկապարտեզը փակելու մտադրություն  չի ունեցել, չի խոչընդոտել  այլ անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի մուտքը Դեբեդավանի մանկապարտեզ։

Վ Հովհաննեսյանը հավելեց , որ ինքը Բագրատաշենի մանկապարտեզին պատկանող տարածք չի վարձակալել։ 

Հրապարակվել է։ 12:37 24/08/2020