Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

43 համակարգիչ՝ Տավուշի մարզի դպրոցներին


ՀՀ Ազգային ժողովի կողմից Տավուշի եւ Գեղարքունիքի մարզեդրին հատկացվել էր ընդհանուր առմամբ 85 համակարգիչ։ Տավուշի մարզպետարան գրավոր հարցում էինք ուղարկել, թե որքան  համակարգիչ է տրվել Տավուշի մարզին։ Մեր  հարցմանը Տավուշի մարզպետարանից պատասխանել են

<< Հեռավար ուսուցման իրականացման համար ՀՀ ԱԺ-ի կողմից ընդհանուր թվով 85 հավաքագրված համակարգիչներից 42-ը հատկացվել է Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին, 43-ը` Տավուշի մարզի դպրոցներին: Այս քանակի բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներին: ԱԺ-ի կողմից պահատվության պայմանագրեր են կնքվել նշված դպրոցների հետ: Համակարգիչները արտակարգ դրության պայմաններում տրվում են օգտագործելու բազմազավակ, ծնողազուրկ, անապահով ընտանիքների երեխաներին, և ենթակա են վերադարձման դպրոցին:

       Համակարգիչների տրամադրումը դպրոցներին իրականացվում է նաև ԿԳՄՍ նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, որը շարունակական է:

       Մարզպետարանը տիրապետում է հեռավար դասերին մասնակցելու դժվարություն ունեցող աշակերտների մասին դպրոցներից հավաքագրված տեղեկատվությանը, և ստացվող տեխնիկական միջոցները բաշխվում են համաչափորեն>>:

 

Հրապարակվել է։ 09:54 28/04/2020