Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշում ավտոմեքենաներին լիցքավորվող գազը թանկ է

Տավուշի մարզի վարորդները նախկինում էլ  դժգոհում էին, որ մարզի ավտոգազալցավորման  ճնշման կայաններում ավտոմեքենաներն  ավելի քիչ ծավալով գազ  լիցքավորելու դեպքում իրենք ավելի շատ են վճարում , քան  հարեւան  Գեղարքունիքի մարզի  Սեւան քաղաքի ԱԳԼՃԿ-ներում։  Տավուշի ԱԳԼՃԿ-ներում  նման  վիճակը շարունակվում է։ Իջեւան քաղաքի բնակիչ, « Տիգրան Մեծ»  տնտեսական խանութի սեփականատեր Դավիթ Ղազարյանը հայտնեց«Ինձ շատ հետաքրքիր է, ինչո՞ւ,օրին ակ, Սեւանում ավտոմեքենայի  1,3 խորանարդ մետր տարողությամբ բալոնը գազով լիցքավորելիս,  240 մթնոլորտ ճնշում ապահովելու դեպքում, վճարում եմ 2700 դրամ, իսկ Իջեւանում  220 մթնոլորտ ճնշման դեպքում նույն բալոնը լիցքավորելու համար  վճարում  եմ  3000 դրամ, Սեւանում  լիքավորվող գազի միջին գինը 275 դրամ է, իսկ Իջեւանում՝ 300դրամ։ Դ․  Ղազարյանը նշեց, որ եթե  Սեւան քաղաքի  ԱԳԼՃԿ-ներում   լիցքավորված գազի գինը  ոչ կլոր թվերով գումար է կազմում, գումարը կլորացվում է հօգուտ գնորդի, իսկ Իջեւանի ԱԳԼՃԿ-ներում ՝ ընդհակառակը, այդ թիվը կլորացնում են  ի վնաս գնորդի։ Չնայած Տավուշի մարզի ավտոմեքենաների տերերի  դժգոհություններին,  նրանք  տրամաբանական բացատրություն չեն ստանում, թե ինչու Տավուշի մարզում  ավտոմեքենաներին լիքավորվող գազն ավելի թանկ է, իսկ  գազի ճնշումն ավելի ցածր, քան Գեղարքունիքում  եւ Արարատյան դաշտի ԱԳԼՃԿ-ներում։

Հրապարակվել է։ 08:29 12/09/2019