Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոր ջրագծի անցկացման աշխատանքներ Հաղարծինում


Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/ հայտնում է, որ  Հաղարծինում ակտիվ աշխատանքեր են ծավալվում նոր ջրագծի անցկացման, դրան զուգահեռ՝ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի բարելավման ուղղությամբ:

Տանձուտ հանդամասում անց է կացվում 540 գծամետր երկարությամբ նոր ջրագիծ:
Շուտով կսկսվեն նաև խմելու ջրի ներքին ցանցի բարելավման աշխատանքները: Բարեգործական միջոցներով ձեռք է բերվել 2, 5 կմ խողովակներ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել համայնքապետարանի և բնակիչների համատեղ ուժերով, համայնքապետարանի ավտոպարկի մեքենա- մեխանիզմների միջոցով:
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել գետի վարարումների հետևանքով գյուղի տարածքում առաջացած խցանումների վերացման և սելավատարների մաքրման ուղղությամբ: Մաքրվել է ավելի քան 100 գծամետր սելավատար:


Հրապարակվել է։ 07:34 22/05/2020