+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քիչ աշնանացան է արվել


2019թ․ փետրվարի 6-ին Հայկ Չոբանյանը ստանձնեց Տավուշի մարզպետի պաշտոնը։ Մարզպետ նշանակվելուց հետո  Չոբանյանը  պարբերաբար հայտարարում էր, որ մարզի գուղերում ոչ մի մետր հող չպետք է անմշակ մնա, պետք է ցորեն ցանվի։  «Տեսանկյունը»  դիմել է Տավուշի մարզպետարան հարցնելով, թե  Տավուշի մարզում 2019թվականին  ինչքա՞ն աշնանանացան է արվել, որքա՞ն ցորեն է ցանվել 2018թվականին, Մարզպետարանից հայտնել են, որ ըստ  ՀՀ վիճակագրական կոմիտեի   Տավուշի  մարզային գործակալության նախնական տվյալների՝ 2019թ. մարզում  կատարվել  է 3326.6 հա աշնանացան ցորենի եւ աշնանացան գարու ցանք: Վերջնական տվյալները ամփոփվելու են «Ցանքերի եզրափակիչ հաշվառման արդյունքները Տավուշի մարզում 2020թ. հունիսի 1-ի դրությամբ» հաշվետվությամբ: 2018 թվականին  մարզում կատարվել է 4150.4 հա աշնանացան:

Հրապարակվել է։ 13:02 13/03/2020