Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդի համայնքապետարանը նոր ավտոգրեյդեր է ձեռք բերել


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը`www.berdcity.am –ը տեղեկացնում է, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար նոր ավտոգրեյդեր է ձեռք բերվել:

«Հաշվի առնելով, որ մեր համայնքի ճանապարհների 90 տոկոսից ավելին խճապատ է և հողային ծածկույթ ունի, առհասարակ, գրեյդերի  անհրաժեշտությունը մեծ է: Այդ ճանապարհները շահագործելու համար տարեկան 1-2, որոշ հատվածներ՝ նույնիսկ 3 անգամ բարեկարգելու անհրաժեշտություն է առաջանում: Համայնքն, իհարկե, ուներ ավտոգրեյդեր, որն արդեն բավականին հին է: Նոր ավտոգրեյդերը շատ ավելի հզոր է, հնարավորությունները՝ մեծ, աշխատանքի թողունակությունը՝ կրկնակի: Սա, իսկապես, կարևոր ձեռքբերում է, և հույս ունենք, որ կկարողանանք մի քանի անգամ ավելի բարեկարգ ճանապարհներ ունենալ»,-նշեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

 

Հրապարակվել է։ 08:21 11/09/2019