Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Օծվեց արցախյան ազատամարտի մասնակիցներին նվիրված խաչքար


Ապրիլի 22-ին Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հանդիսավոր կերպով  օծվեց արցախյան հերոսամարտի մասնակիցներին  նվիրված խաչքար։ Այն կերտել են մշակույթի  նախարարության «Արար» ժողովրդական արվեստի  կենտրոնի սաները։ Երեխաներին   խաչքարագործության արվեստը ուսուցանել է նոյեմբերյանցի փայտագործ  վարպետ, քանդակագործ  Արմեն Գոգինյանը։ Եկեղեցու բակում ցուցադրված էին ժողովրդական վարպետ Ա.  Գոգինյանի սաների փայտակերտ աշխատանքները եւ նկարները։ Խաչքարի օծման լուսավոր  առիթով եկեղեցու  բակը մարդաշատ էր։  Խաչքարը  գինով եւ ջրով  լվացին Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը եւ Տեր Հրայր քահանա Բեջանյանը; Այն մեռոնով  օծեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն  ասաց, որ խաչքարը  մեր հաղթանակի, մեր ստեղծագործ կամքի վկայությունն է,մեր  հոգու հավերժության ճառագայթը։ Օրվա խորհրդի масин խոսք ասացին  «Արար »կենտրոնի հիմնադիր-ղեկավար երգիչ Արսեն Գրիգորյանը,Արմեն Գոգինյանը, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն  Սոնյա Զուրաբյանը,Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը։ Ելույթ ունեցան երգչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ  Ամալյանը, «Սասնա Ծռեր» պարային համույթը,  «Արար» կենտրոնի բերդավանցի սաների երգչախումբը եւ այլոք։

Հրապարակվել է։ 19:14 22/04/2019