Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում կայացավ Նորայր Մալխասյանի դասարանի տարեկան հաշվետու միջոցառումը


Նոյեմբերյանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.noyemberyan.am/, հայտնում է, որ Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում կայացավ Նորայր Մալխասյանի դասարանի տարեկան հաշվետու միջոցառումը՝ նվիրված հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Ներկայացված էին դասարանի 25 աշակերտների կողմից պատրաստված պլաստիլինային աշխատանքաները՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով:

Ինտերակտիվ միջոցառման հյուրերը Ս. Զուրաբյան վարժարանի փոքրիկ սաները և մանկական գրադարանի աշխատակիցներն էին, մշակույթի կենտրոնի դհոլի խմբի ամենակրտսեր սանն էլ իր կատարումներով ապահովեց ներկաների բարձր տրամադրությունը:

Միջոցառման ավարտին մանկական գրադարանի գրադարանավարուհի Հերմինե Մամյանը դասարանի աշակերտներին նվիրեց Թումանյանի հեքիաթի գրքեր: Մշակույթի կենտրոնը նույնպես դատարկաձեռն չէր եկել. դասարանը նվեր ստացավ պլաստիլիններ և գծանկարչության մատիտներ, իսկ Նորայր Մալխասյանը՝ շրջանակներ, որոնցում կտեղադրվեն դասարանի աշակերտների լավագույն աշխատանքները:

 

Հրապարակվել է։ 07:43 20/02/2020