Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կալիֆորնիայի երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբի համերգները



Սեպտեմբերի 14-ին Հայաստան ժամանեց Կալիֆորնիայի երիտասարդաց միության  «Կոմիտաս» երգչախումբը` Կոմիտաս Վարդապետի  150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով: Երգչախումբը մենահամերգներով հանդես կգա Երևանում` սեպտեմբերի 18-ին, Վանաձորում` սեպտեմբերի 22 -ին և Ստեփանակերտում` սեպտեմբերի 24 -ին: Սա երգչախմբի երկրորդ այցն է Հայաստան: ԿԵՄ անդամ, հիմնադիր Վ.Հովնանյանը նշեց, որ երգչախումբը 2014թ-ին Հայաստանում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված  «Իմ Հայաստան»  համահայկական երկրորդ փառատոնին: Համերգային ծրագրի գլխավոր կազմակերպիչը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Նաիրի» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանն է: Համերգների մուտքը հրավիրատոմսով է:



Հրապարակվել է։ 09:21 16/09/2019